Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.55-ին, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի ակումբներից մեկում ոստիկանության ծառայողին է մոտեցել մենեջերն ու հայտնել, որ երկու երիտասարդ ակումբի պատից հանել են նկարները եւ ուզում են գողանալ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված անձինք՝ 30-ամյա Արմեն Կ.-ն եւ 30-ամյա Մխիթար Փ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























