Թբիլիսիում 9-րդ հարկից վայր ընկած 6 տարեկան երեխան հրաշքով կենդանի է մնացել: Երեխայի կյանքը փրկել են սպիտակեղենի պարաններն ու դոշակը:
Ինչպես հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, երեխայի անկումը 6-րդ հարկում կանգնեցրել են սպիտակեղենի պարանները, այնուհետեւ օգնության է «շտապել» բակում աճող բարձրահասակ եղեւնին, իսկ ամենավերջում երեխայի փափուկ անկումն ապահովել է բակում փռված հարեւանի դոշակը:
Դեպքերի անհավատալի զուգատիպությամբ տղան միայն թեթեւ քերծվածքներ է ստացել եւ անմիջապես տեղափոխվել Իաշվիլիի մանկական հիվանդանոց՝ ստուգման:
6-ամյա Նիկոլոզ Գաչավան լրագրողներին պատմել է, որ աթոռի վրա կանգնած պատուհանից դուրս էր նայում, երբ աթոռի ոտքը սայթաքել է եւ ինքը վայր է ընկել պատուհանից:





























