Կանխվել է 59-ամյա Ս. Աբգարյանի ինքնահրկիզման փորձը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 23 հասցեում` Վերաքննիչ դատարանի դիմաց, դեկտեմբերի 28-ին, ժամը 13.09-ին քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանները կանխել են է 59-ամյա Ս. Աբգարյանի ինքնահրկիզման փորձը:




























