«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ դեկտեմբերի 28-ին կազմել է 403,08 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.68 դրամով կամ 0,17 %-ով:

Բորսայում այսօր վաճառվել է ռեկորդային ծավալի արտարժույթ՝ 23.8 մլն դոլար: Հնարավոր է՝ ՀՀ կենտրոնական բանկը միջամտել է փոխարժեքին:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 402-408 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն առավոտյան բարձրացել է եվրոյի նկատմամբ, այնուհետ կայունացել: 1 եվրոն սակարկվում է 1.32 դոլարի սահմաններում:

Դոլարը երկրորդ օրն անընդմեջ զգալի արժեզրկվում է Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեք է սահմանել 30,3727 ռուբլին: