ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը, ով այսօր՝ դեկտեմբերի 28-ին, առաջին անգամ կարճ այցով այցելել է Քննչական կոմիտե, թեեւ մինչ այդ նրան մի քանի անգամ կանչել էին հարցաքննության, բայց նա անտեսել էր դրանք:

«Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ նախկին նախարարը պետք է ռազմական քննչական վարչություն այցելեր դեկտեմբերի 27-ին: Եվ միայն այն ժամանակ է նա գնացել հարցաքննության, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Սերդյուկովը լքել է երկրի տարածքը: Դրանից անմիջապես հետո կապի մեջ մտավ Սերդյուկովի փաստաբան Հենրիխ Պավդան՝ հերքելու համար այդ դեղեկությունները:

Աղբյուրը չի բացառել, որ Սերդյուկովի՝ երկիրը լքելու տեղեկության տարածումը պատահական չի եղել:

Նախկին նախարարին հարցաքննության են կանչել, երբ նրա դեմ ցուցմունքներ է տվել «Օբորոնսերվիսի գործով» անցնող Եկատերինա Սմետանովան, ով գործարքի է գնացել քննության հետ: Հենց այդ գործարքի արդյունքում է նա ցուցմունքներ տվել նախկին նախարարի եւ ՊՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: