Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քննության է վերցրել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը:
Թե երբ դիմումը քննության կառնվի, Դավիթ Հարությունյանը հստակ ժամկետ չնշեց: Նա ենթադրում է, որ դա կքննվի հունվարի վերջին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:




























