Հայաստանում 2009թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 36,4 տոկոսով եւ ընթացիկ գներով կազմել 575 մլրդ 709 մլն դրամ:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2009թ. ընթացքում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 13,4 տոկոսը կամ 77 մլրդ 170 մլն դրամն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 33,7 տոկոսը (194 մլրդ 150 մլն դրամ) `կազմակերպությունների միջոցների հաշվին, 32,1 տոկոսը (184 մլրդ 770մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին, իսկ 18.6 տոկոսը (107մլրդ 84 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին:

«Բիզնես-24»-ի փոխանցմամբ, շինարարության ընդհանուր ծավալի 4,3 տոկոսն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, իսկ 0,4 տոկոսը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկի հաշվին: