Այսօր՝դեկտեմբերի 28-ին, հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցում գտնվող տնակներից մեկում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 16:55-ին, ԱԻՆ Լոռիի մարզային փրկարական վարչության դիսպետչերական կետ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 8 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Այրվել է Արտավազդ Դալլաքյանին պատկանող տնակի խոհանոցը, հյուրասենյակն ու ննջասենյակի մոտ կեսը՝ ցախանոցի հետ միասին: Տնակում բնակվել է նախնական տվյալներով 5 հոգուց բաղկացած ընտանիք:



Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի





























