Դեկտեմբերի 29-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Կիեւյան փողոցի թիվ 30 շենքի 30 բնակարանում հայտնաբերվել են բնակիչներ` Վահագն (1927 թ.) եւ Սոնա (1930 թ.) Ամերիկյանների դիերը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջիններս, ըստ նախնական տվյալների, մահացել են թունավորումից:
Նշված հասցեից բնակիչներ` Համբարձում (1958 թ.) եւ Անդրանիկ (1990 թ.) Ամերիկյանները նմանատիպ ախտանիշով տեղափոխվել են «Արմենիա» բկ, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:





























