Քրիստոնյաները տարին նշում են հունվարի 1-ից, քանի որ հունվարի 6-ին ծնվել է Հիսուս Քրիստոսը` մեր Տերը եւ Փրկիչը : Այս մասին այսօր` դեկտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
Նրա խոսքով, հունվարի 1-ին պարտադիր պատարագ է արվում, քանի որ հունվարի 1-ն այն օրն է, որով սկսվում է հոգեւոր տարին: Դրան հաջորդում է հունվարի 6- ը Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Իսկ հունվարի 13-ին Քրիստոսի անվանակոչության օրն է, որով ավարտվում է ծննդյան տոները: Մանրամասնելով, թե ինչպես են քրիստոնյաները պատրաստվում ծննդյան տոներին` նա ասաց.« Ամսի 30-ից պատրաստվում են պաս պահելով, որը տեւում է 1 շաբաթ: Ճրագալույցի պատարագը տեղի է ունենում հունվարի 5-ին: 6-ին ծննդյան տոնն է, իսկ 7-ին մեռելոցի պատարագ: Սնունդը երկրորդական բնույթ ունի, քանի որ կարեւոր է, որ մարդը կարողանա իրեն ներքուստ մաքրել, ինչին օգնում են ծոմն ու պասը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























