Կոլումբիայի ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է մեկ ծովային հետեւակային, եւս 4-ը վիրավորվել է: Ռազմական ուղղաթիռը հունվարի 6-ին վայր է ընկել Խաղաղ օվկիանոսում, Էկվադորի հետ սահմանի մոտ, հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները:

Bell 212 ուղղաթիռը զինվորականներից մեկին տեղափոխում էր հոսպիտալ, երբ անհայտ պատճառներով կորցրել է բարձրությունը եւ ընկել ջուրը՝ ափից մոտ մեկ ծովային մղոն հեռավորության վրա:

Ընդհանուր առմամբ, ուղղաթիռում եղել է 5 մարդ: 4 վիրավորներին օգնության է հասել առափնյա անվտանգության ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել Կոլումբիայի ռազմածովային ուժերի հանձնաժողովը՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: