ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողությունը կարող է զգալիորեն խստանալ եւ դա չի սահմանափակվի «հարձակողական» եւ բազմակի լիցքավորման զենքերի արգելքի վերականգնմամբ, գրում է Washington Post-ը:

Բոլոր զենք գնել ցանկացողները, հնարավոր է, ստիպված կլինեն ոչ միայն հոգեկան առողջության նոր՝ խստացված թեստ անցնել, այլեւ համաձայնել, որ մասնագետները մանրամասն ուսումնասիրեն իրենց կենսագրությունը:

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ղեկավարած հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է Քոնեքթիքութ նահանգում տեղի ունեցած հրաձգությունից հետո, քննարկում է դպրոցների մոտ զենք կրելու համար պատժամիջոցների խստացման, ինչպես նաեւ այն ծնողներին պատժելու հարցը, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին զենք կրել, հաղորդում է «ԻնետՆովոստին»: