Մոլդովայում սկանդալ է հասունացել երկրի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոյի շուրջ, ում մեղադրել են որսի ժամանակ նզգուշաբար մարդ սպանելու մեջ: Նման մեղադրանքով այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հանդես է եկել «Անտիմաֆիա» հասարակական շարժման առաջնորդ Սերջիու Մոկանուն:

«Ողբերգությունը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին, Գլոդենի շրջանում: Դատախազ Զուբկոյի կրակոցի զոհ է դարձել Քիշնեւի բնակիչ, 34-ամյա Սորին Պաչուն, ով մահացու վնասվածք է ստացել եւ մահացել»,- լրագրողներին հայտարարել է Մոկանուն:

Նրա խոսքով, երկրի ղեկավարությունն այդ մասին տեղեկացել է արդեն հաջորդ օրը, իսկ ինքը՝ Զուբկոն, մտադիր է եղել խոստովանել իր արարքը:

«Բայց նրան արգելել է դա անել խորհրդարանի առաջին փոխխոսնակ Վլադ Պլախոտնյուկը, ով պայմանավորվել է վարչապետ Վլադ Ֆիլատի հետ, որ դժբախտ պատահարը հրապարակային չդառնա»,-ասել է Մոկանուն:

Նա նաեւ հայտնել է, որ մի շարք պաշտոնյաներ փորձել են որսի ժամանակ մարդու մահը վերագրել ճանապարհային պատահարի:

Ւր հերթին, Գլխավոր դատախազությունը հերքել է Զուբկոյին ուղղված բոլոր մեղադրանքները: Միաժամանակ դեպքի կապակցությամբ դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 23-ին, Կելինեշտի գյուղի մոտ, վայրի խոզի որսի ժամանակ մահացել է 34-ամյա մի տղամարդ: