Մեծ Բրիտանիայում մահացել է այդ երկրի ամենածեր մարդը՝ 110-ամյա Ռեջ Դինը: Նա Երկրորդ աշխարհամարտի տարիներին բանակային ծառայություն է անցել Բիրմայում: Ռեջ Դինը հոգեւորական է եղել եւ թոշակի է անցել միայն 80 տարեկանում:

Նա 10 տարի դասավանդել է եւ երեք անգամ ամուսնացած է եղել, ապրել է 2 համաշխարհային պատերազմների ժամանակ: Դինի կենդանության օրոք Բրիտանիայում 24 վարչապետ է փոխվել:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդ էր համարվում Սթենլի Լուկասը, ով եւս համացել է 110 տարեկանում, 2010 թվականին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: