55-ամյա բրիտանացի Յան Ռովելը մեկ բաժին ուտեստ է կերել, որը պատրաստվում է «աշխարհում ամենակծու համեմունքով»: Խոհարարներն այդ ուտեստը պատրաստում են ակնոցներով եւ դիմակներով, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Հնդկացիական այս ուտեստը մատուցում են Լինքոլնշիր կոմսության ռեստորաններից մեկում եւ այնքան կծու են ավելացնում, որ մինչ օրս ոչ մի այցելու չի կարողացել մինչեւ վերջ ուտել այն:

Նախքան ուտելը, էքստիմի սիրահար այցելուն ստորագրություն է տվել, որ տեղեկացված է ռիսկերին, որոնց գնում է: «Այրի տղամարդ» անվանումը կրող ուտեստը ճաշակելիս նա մի պահ դադարեցրել է ուտելը, քանի որ հալուցինացիաների նոպա է ունեցել, բայց 10 րոպեանոց ընդմիջումից հետո նա կարողացել է հավաքվել եւ մաքրել ափսեն: