Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, այսօր՝ հունվարի 7-ին, հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն իշխանությունների ծրագրերին: Վերջիններս մտադիր են վերակազմավորել առողջապահական համակարգը եւ մասնավորեցնել մի շարք բժշկական կենտրոններ ու հանրային հիվանդանոցներ, հաղորդում է EFE գործակալությունը:

2021 թվականին Մադրիդը բյուջետային միջոցների խնայողության նպատակով առաջարկել է մասնակիորեն մասնավորեցնել 20 պետական հիվանդանոցներից 6-ը եւ 268 բժշկական կենտրոններից 27-ը:

Իսպանիայում նոր միջոցառումների դեմ բողոքի ակցիաներն սկսվել են 2012-ի նոյեմբերի կեսերին, լրատվամիջոցներում այն ստացել է «Սպիտակ ալիք» անվանումը:

2013 թվականին առաջին բողոքի ակցիան կազմակերպել է Մադրիդի Բժիշկ-մասնագետների ասոցիացիան (AFEM): Կազմակերպիչները նախատեսում են, որ այս ակցիան կլինի առաջին օղակը նմանատիպ ակցիաների շղթայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: