Եգիպտոսի բանակին հաջողվել է կանխել պայթյունը ղպտիական եկեղեցիներից մեկի մոտ, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանին, հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:

Ռաֆահ քաղաքի ռազմական պարեկային ծառայության աշխատակիցներն ուշադրություն են դարձրել առանց համարների երկու ավտոմեքենաների վրա, որոնք կանգնած են եղել եկեղեցու մոտ: Դրանցից մեկում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, երկրորդում եղել են դիմակավոր մարդիկ, ովքեր նկատելով մոտեցող ոստիկաններին, անմիջապես հեռացել են:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 7-ին, ղպտիները նշում են Սուրբ Ծնունդը: Ղպտիական եկեղեցու նոր պատրիարք Թեոդորիուս II-ը Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ բոլոր հավատացյալներին կոչ է արել ազատվել վախից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: