Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում ցմահ ազատազրկման են դատապարտել ծագումով հնդիկ կնոջը՝ Սարա Էգեին: Ինչպես հաղորդում է BBC News-ը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել այն բանում, որ նա ծեծելով սպանել է իր 7-ամյա որդուն, քանի որ վերջինս շատ դանդաղ էր սովորում Ղուրանը: Հետո կինը փորձել է այրել որդու մարմինը, որպեսզի թաքցնի հանցագործության հետքերը:
Էգեն պետք է բանտում անցկացնի 17 տարի, որից հետո միայն կարող է ներման խնդրագիր գրել: Դատավճիռը կարդալու պահին նա ուշագնաց է եղել, նրան օգնել են կանգնել դատարանի աշխատակիցները, դատարանի դահլիճից հաղորդել է WalesOnline-ը:
Այրված տղայի մարմինը հայտնաբերվել է նրա ննջարանում 2010 թվականի հուլիսին: Սկզբում ենթադրվել է, որ տղան զոհվել է հրդեհի հետեւանքով, բայց փորձաքննությունը պարզել է, որ 7-ամյա տղան մահացել է բազմաթիվ վնասվածքներից եւ ներքին օրգանների վնասումից, հաղորդում է Lenta.ru-ն:





























