Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում  ուժեղագույն ջրհեղեղների զոհ է դարձել ութ մարդ:

Ըստ տարերային աղետների հետեւանքների վերացման վարչության (BPBD) տվյալների` հունվարի 7-ին Հարավային Սուլավեսի նահանգի  մայրաքաղաք Մակասարում ջրի մակարդակը նվազել է մինչեւ մեկ մետրի: Սակայն Սուլավեսիի հարավային մասի բազմաթիվ կառավարական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ տներ մի քանի օր անընդմեջ շարունակվող անձրեւների պատճառով նախկինի պես հեղեղված են ջրով, շատ բնակիչներ մնում են փախստականների ճամբարներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Jakarta Post-ին: