ԱՄՆ բնակիչ Ուրուժ Խանը, ով վիճակախաղով մեկ մլն դոլար է շահել, շահումը վերցնելու հաջորդ օրը թունավորել են ցիանիդով: Նման եզրակացության է եկել դատաբժշկական փորձաքննության փորձագետը:

Քննության տվյալներով՝ 46-ամյա Խանը վիճակախաղի տոմսը գնել է նախորդ տարվա ամռանը Չիկագոյի խանութներից մեկում եւ մեկ մլն դոլար շահել: Հունիսի 26-ին տեղի է ունեցել հաղթողին չեկի հանձնման խորհրդանշական արարողությունը: Խանը նախընտրել է միանգամից ստանալ ողջ գումարը, որը կազմել է ընդամենը 425 հազար դոլար:

Խանը մահացել է գումարն ստանալու հենց հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին: Սկզբում փորձաքննությունը պարզել է, որ Խանը մահացել է բնական մահով, սակայն հարազատների պնդմամբ երկրորդ փորձաքննությունն է անցկացվել, որը եզրակացրել է, որ նրան թունավորել են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AP-ը: