2012 թվականի ապրիլին, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Օյկոսի համալսարանում հրաձգության հեղինակ Վան Կոյին անմեղսունակ են ճանաչել եւ ուղարկել հարկադիր բուժման: Բժիշկների եզրակացությամբ՝ 44-ամյա ամբաստանյալը տառապում է պարանոյիդ շիզոֆրենիայով:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նա ներխուժել է Օքլենդ քաղաքի (Քալիֆորնիա) Քրիստոնեական համալսարանի լսարան եւ կրակ բացել ուսանողների ու դասախոսների վրա: 7 մարդ զոհվել է, եւս 3-ը՝ վիրավորվել: Ականատեսների խոսքով՝ ուսումնական հաստատության պատերի ներսում շուրջ 30 կրակոց է հնչել:
Իրավապահ մարմինների աշխատակիվները արդեն բռնել են անհայտ անձին, ով կրակ էր բացել ուսանողների եւ դասախոսների ուղղությամբ: Չարագործն ինքն է հանձնվել ոստիկաններին:
Պարզվել է, որ կորեացի Վան Կոն նախկինում եղել է Օյկոսի համալսարանի ուսանող:
Քննության տվյալներով՝ Վան Կոն այսկերպ վրեժմ է լուծել իրեն համալսարանից դուրս թողնելու համար:





























