Ղրղըզստանի տարածքում, ուզբեկական Սոխ անկլավի շրջանում տեղի ունեցած հակամարտության ընթացքում հրազենային վնասվածք է ստացել Ուզկեբստանի 3 քաղաքացի: Այս մասին հայտնել է Ղրղըզստանի սահմանապահ ծառայության հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի բաժինը:
«Ուզբեկական կողմը Ղրզըզստանի ներկայացուցիչներին տեղեկացրել է միջադեպի ժամանակ իր երեք քաղաքացիների հրազենային վնասվածք ստանալու մասին»,-ասել են բաժնում: կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումների արդյունքում համապատասխան արձանագրություն ստորագրել սահմանային միջադեպը կարգավորելու վերաբերյալ:
Ղրղըզստանի իշխանությունները հայտարարել են, որ նախօրեին ազատ արձակված պատանդներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Բացի այդ, նրանց տվյալներով, հիվանդանոցում է նաեւ մեկ ղրղըզ ոստիկան:
Ավելի վաղ Gazeta.ru-ն հայտնել էր, որ հունվարի 5-ին ուզբեկական Սոխ անկլավի բնակիչները Ղրղըզստանի ավելի քան 20 քաղաքացիների պատանդ են վերցրել: Պատճառն այն է, որ ղրղըզական կողմը մտադիր է էլեկտրաֆիկացնել վերջերս տեղակայված սահմանային անցակետը:
Սոխի բնակիչները քարեր են նետել անցակետի ուղղությամբ, կոտրել ապակիները, ինչպես նաեւ առեւանգել ղրղըզական ավելի քան 10 մեքենաներ՝ իրենց ուղեւորներով: Ականատեսների վկայությամբ՝ մեքենաների մի մասը նրանք այրել են: Ավելի ուշ բոլոր պատանդներին ազատ են արձակել:




























