Հունաստանի արդարադատության նախարարությունը նախատեսել է ցմահ ազատազրկություն այն հանցագործների համար, որոնք կողոպուտի եւ այլ հանցագործությունների համար կօգտագործեն Կալաշնիկով տեսակի ավտոմատներ եւ ուրիշ ծանր սպառազինություններ: Այդ մասին հաղորդել է «Էթնոս» թերթի կայքը:

Հունաստանում վերջին ժամանակներս հանցախմբերն ու առանձին հանցագործներն ավելի հաճախ են ավտոմատներ օգտագործում` բանկեր, ավտոբենզալցակայաններ եւ խանութներ թալանելու համար: Դեկտեմբերին Աթենքում հանցագործները թալանել են ոստիկանական հաստատության մոտ տեղակայված ավտոբենզալցակայան, իսկ ոստիկանների վրա կրակել են Կալաշնիկով տեսակի ավտոմատներից, հայտնում է NEWSru.com-ը:

Օրենսդրության այս փոփոխությունները նախարարությունը մտադիր է խորհրդարանին ներկայացնել մոտակա ժամանակներում: