Մեքսիկայի մայրաքաղաքում մեկ շաբաթվա ընթացքում թափառող շների հարձակումների հետեւանքով 4 մարդ է մահացել:
Նախ շներին զոհ է դարձել երիտասարդ մի կին իր մանկահասակ երեխայի հետ: Նրանց քրքրված մարմինները հայտնաբերվել են դեկտեմբերի 29-ին՝ քաղաքի թաղամասերից մեկում: Հունվարի 5-ին մեկ այլ թաղամասում հայտնաբերվել են եւս երկու մարդու՝ երիտասարդ աղջկա եւ տղայի մարմինները: Նրանց նույնպես գզել են փողոցի կատաղած շները:
Ինչպես հաղորդում է НТВ-ն, ոստիկանությունը թափառող շների զանգվածային որս է սկսել: Վերջին ժամանակներս թափառող շների թիվը Մեխիկոյում անցել է 3 մլն-ից: Հաճախ դրանք իրենց տերերից հեռացած շներ են:





























