Փարիզում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեջ կասկածվող Ժերար Դեպարդիեն չի ներկայացել Փարիզի Արդարադատության պալատ, որտեղ հունվարի 8-ին պետք է կայանար նրա գործով դատական նիստը:
Ըստ ֆրանսիական օրենսդրության՝ մեղադրյալի բացակայության դեպքում գործը հանձնվում է ուղղիչ (քրեական) դատարան, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Փարիզի դատախազությունը տեղեկացրել էր, որ Դեպարդիեի գործով հունվարի 8-ին նշանակված դատական նիստը չի հետաձգվելու: Նոյեմբերի 29-ին Դեպարդիեն Փարիզում ավտոպատահարի մասնակից էր դարձել: Դերասանը մոտոցիկլետ էր վարում: Ալկոհոլի թեսթը ցույց էր տվել, որ վթարի պահին Դեպարդիեի արյան բաղադրության մեջ թույլատրելի սահմանը եռակի գերազանցող չափով ալկոհոլ է եղել:
Շվեյցարիայում գտնվող Դեպարդիեն դատարանին խնդրել էր հետաձգել նիստը, սակայն նրա խնդրանքը չի բավարարվել: Հայտնի դերասանը Շվեյցարիա էր մեկնել Ռուսաստանից, որտեղ նրան ՌԴ քաղաքացու անձնագիր էին շնորհել:




























