Գեր տղամարդ քաղաքական գործիչները ամերիկացիների համար ավելի վստահելի են, քան նիհարները։ NY Daily News- հաղորդմամբ այս մասին փաստում են ուսումնասիրության արդյունքները, որն անցկացրել են Միսսուրիի համալսարանի 120 կամավորականներ։
Համալսարանի ներկայացուցիչները մասնակիցներին բաժանել են չորս խմբի եւ յուրաքանչյուր խմբին բաժանել գեր տղամարդ, գեր կին եւ նիհար տղամարդ, նիհար կին չորս քաղաքական գործիչների կենսագրություններն ու նկարները։ Կամավորներին խնդրել են թվարկել ղեկավարի դրական հատկությունները։
Այսպիսով գեր տղամարդիկ ստացել են 5 տոկոսով ավելի դրական բնութագրեր, քան նիհարները։ Միեւնույն ժամանակ նիհար կանայք 6 տոկոսով գերազանցել են գերերին։ Նշվում է նաեւ, որ ավելորդ քաշից տառապող կանայք 10 տոկոսով պակաս դրական բնութագրեր են ստացել, քան գեր տղամարդիկ։
Ուսումնասիրության համահեղինակ Էլիզաբեթ Միլլերը նշել է, որ այս աշխատանքի արդյունքներին պետք չէ շատ լուրջ վերաբերվել, քանի որ քաղաքական պատկանելությունը եւ աշխարհայացքները պակաս ազդեցություն չունեն ընտրողների վրա, քան նրանց ֆիզիկական կառուցվածքը։
Ավելի վաղ ֆինն գիտականները հրապարակել էին ուսումնասիրության արդյունքեր, ըստ որի պարզվել է, թե քաղաքական գործչի գրավիչ արտաքինը ընտրողների մոտ որոշակի ազդեցություն է թողնում նրա անձնական եւ մասնագիտական որակների առումով։ Այն քաղաքական գործիչները, որոնք հազարավոր մարդկանց ցուցադրված լուսանկարներում գեղեցիկ էին, մասնակիցները նրանց ավելի ազնիվ, խելացի էին համարել, քան նրանց, ովքեր ոչ գրավիչ արտաքին ունեին։




























