Բժիշկները զգուշացնում են առատ տոնական խնջույքներից հետո խիստ դիետաների վտանգի մաիսն: Բժիշկ-գաստրոէնտերոլոգները խորհուրդ են տալիս տոների ընթացքում ավելորդ կիլոգրամներ ձեռք բերած անձնաց սկսել սնվել քիչ եւ հաճախակի:
Առաջարկվում է սնվել օրական հինգ անգամ` փոքր չափաբաժիններով: Ցանկալի է բացառել մարինադը, ապխտած մթերքը, կենդանական ճարպը: Նման կերպ սնվելու պարագայում առողջ օրգանիզմում քաշն ինքն իրեն կարգավորվում է:
Խորհուրդ է տրվում նաեւ բեռնաթափման օրեր կազմակերպել` օրինակ, խնձորային կամ կիեֆիրային: Մասնագետները նախազգուշացնում են, որ առանձնահատուկ դիետա պահելու անհրաժեշտություն չկա, տեղեկացնում է «АН-online»-ը:
Դիետոլոգներն առաջարկում են նաեւ ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրինակ, ավելի շատ քայլել: Լավ ֆիզիական վիճակի համար անհրաժեշտ է օրական քայլել, վազել, լողալ, պարել առնվազն 30 րոպե:





























