Մերձմոսկվայում գնացքը բախվել է բեռնատարին. մեքենայի վարորդը մահացել է, գնացքի ուղեւորները չեն տուժել: 

«Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին, հայտնում է, որ հունվարի 9-ին, ժամը 02:14-ին, Կարմանովո-Մեծ Վոլգա երկաթգծային անցման մոտ, որը  արգելող նշան չի ունեցել, «Վոլվո» բեռնատարի վարորդը մոտեցող գնացքի առաջ չի կանգնեցրել մեքենան:  

Ուժգին հարվածից բեռնատարը մի քանի տասնյակ մետր այն կողմ է նետվել:  Վարորդը տեղում մահացել է: Նրա ինքնությունը ճշտվում է: Գնացքում եղել է 20 ուղեւոր, ոչ ոք չի տուժել:  Չեն վնասվել նաեւ երկաթգծերը եւ հաղորդակցման ցանցի հենակները:

Մոսկվայի մարզի ՌԴ ԱԻՆ-ի ԳՎ-ում  հայտնել են, որ բոլոր ուղեւորներն արդեն Դուբնու քաղաք եւ այլ կայարաններ են ուղարկվել: