Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել օրերս կատարված դաժան սպանության վերաբերյալ:

Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա  Հ.-ն, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հ.-ի դիակը` մասնատված վիճակում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգո Ե.-ին հայտնաբերելու եւ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: