Հեղափոխության առաջնորդ Լենինի բրոնզե արձանը, որն ապամոնտաժվել է Մոնղոլիայում, երկրի մայրաքաղաք Ուլան Բատորում կհանվի աճուրդի:
Աճուրդի օրը դեռ հայտնի չէ, սակայն արդեն հայտնի է, որ արձանի մեկնարկային գինը կկազմի 55 մլն տուգրիկ (շուրջ 40 հազար դոլար):
Մոնղոլիայում պետական ունեցվածքի հետ կապված հարաբերություններով զբաղվող ատյանն արդեն պատրաստվում է հայտերի ընդունմանը եւ խոստացել է որ տորգերը տեղի կունենան բաց ռեժիմով, լրատվամիջոցների ներկայությամբ, հաղորդում է Novostimira.com-ը:
Բրոնզե Լենինը 60 տարի առաջ տեղադրվել էր Ուլան Բատորի հյուրանոցներից մեկի դիմաց:





























