ԱՄՆ իրավապահ մարմինները Նյու Յորքում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահի խորհրդական Թեմուր Բասիլիային: Ինչպես հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը, նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ Ինտերպոլի գծով:

Բասիլիան մի քանի ամիս առաջ հայտնվել էր վրացական հեռուստաալիքների տեսախցիկների ուշադրության կենտրոնում, բայց դրանից հետո որեւէ քայլ չէր ձեռնարկվել: Ինքը՝ Բասիլիան հայտարարել էր, որ աշխատում է ԱՄՆ-ում՝ մի ընկերությունում:

Վրաստանի իշխանությունները հետախուզում են Թեմուր Բասիլիային՝ կոռուպցիոն գործարքների համար: Նա մեղադրվում է մի քանի միլիոն լարի գրպանելու համար: