Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունվարի 16-ին եւ 17-ին  աշխատանքային  հանդիպումներ ունեցավ հանրապետության քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քննարկվեցին  2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ  համագործակցությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց համայնքների ղեկավարների պատասխանատու գործելաոճը` համայնքային խնդիրների լուծման եւ բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում: Նա միաժամանակ հայտնեց, որ  կառավարությունը պատրաստակամ է աջակցել առկա խնդիրների լուծման գործում: Ա. Գեւորգյանը նաեւ կարեւորեց  ՏԻ մարմիններ-մարզպետարան- պետական մարմիններ շղթայի արդյունավետ աշխատանքը:

Համայնքների ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին, իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստացան պարզաբանումներ: