ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խումբը հունվարի 21-23-ին կայցելի Հայաստան՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների երկարաժամկետ դիտարկում իրականացնելու նպատակով:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունը գլխավորում են խմբի համակարգող, Մոլդովայի խորհրդարանի Ազգային անվտանգության, պաշտպանության եւ հասարակական կարգի հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը։

Այցելության շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Հայաստանի Ազգային ժողովի եւ ԿԸՀ ղեկավարության, նախագահի թեկնածուների ընտրական շտաբների, դատախազության, Վճռաբեկ դատարանի եւ Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչների հետ։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին, որին կմասնակցի 8 թեկնածու։