60-ամյա չինուհի Սուն Ֆենցինը իսկական համացանցային սենսացիա է դարձել այդ տարիքում սթրիփթիզ պարելով։ Չինական Նանկին քաղաքից ակրոբատ տատիկն այնքան է տարվել իր պարով, որ նույնիսկ մոռացել է մեջքի ցավը։ 

Սուն Ֆենցինի ամուսինը՝ Ցույ Լիանխուան հիացել է իր՝  երիտասարդի համարձակություն ունեցող կնոջ ելույթից, թեեւ մտահոգվել է նրա վնասված մեջքի համար։ Նա իր կնոջը համարել է գրավիչ, կանացի եւ հմայիչ։ Նրա խոսքով՝  Սունը լի է երիտասարդական եռանդով եւ սեքսուալությամբ, գրում է «Սկուկի.Net»-ը։ 

Աշխարհի ամենատարեց ստրիպտիզ պարողը խոստովանել է, որ տարվել է անկեղծ պարով, երբ պատահականորեն համացանցում տեսահոլովակ է տեսել եւ որ հիմա նա չի պատկերացնում իր կյանքն առանց ձողի, քանի որ սթրիփթիզը գրավել է նրան իր գեղեցկությամբ եւ ատլետիզմով։

Նրա հրահանգիչ Շեն Տինը խոստովանել է, որ ցնցվել է, երբ տարեց կինը, ով իրեն ավելի շուտ տատիկ է թվացել, եկել է իր պարի դպրոց, բայց նրան դուր է եկել «տատիկին» ձողի շուրջը պտտվել սովորեցնելը: