2009թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակման 149 դեպք:
Ընդ որում, վերջին 22 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է 823 դեպք: Հայաստանի առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` հիվանդների շարքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 601 մարդ (73 տոկոս), իսկ իգակա սեռի մոտ գրանցվել է վարակի 222 դեպք (27 տոկոս): Երեխաների մոտ արձանագրվել է 16 դեպք՝ 1,9 տոկոս:
ՄԻԱՎ վարակի դեպքերով առաջատարը մայրաքաղաք Երեւանն ՝ 43,1 տոկոս, որին հետեւում է Շիրակի մարզը՝ 10,2 տոկոս:
Հայաստանում ՄԻԱՎ վարակով վարակվելու հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (50,2 տոկոս) եւ թմրամիջոցների ներարկման միջոցով վարակումը (41 տոկոս):




























