Մեծ Բրիտանիայում իր աշխատանքն է սկսել առաջին հասարակաց տունը, որը կսպասարկի հոգեպես անառողջ եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց։

«Ժամանակակից հասարակությունը պետք է հասկանա, որ հոգեկան եւ ֆիզիկական տարատեսակ շեղումներ ունեցող մարդկանց մոտ  հայտնվում են սեռական կարիքներ, որոնք պետք է ժամանակին բավարարել»,- պարզաբանել է հասարակաց տան տիրուհի 44-ամյա Բեքի Ադամսը։

Հիմա նա իր հաստատության համար աշխատակցուհիներ է փնտրում, եւ հավատում է, որ իր հաճախորդները կդառնան աուտիստները, հաշմանդամ զինծառայողներն ու սեքսի համար զույգ գտնելու գործում դժվարացող այլ քաղաքացիներ, հաղորդում է Daily Mail-ը։ 

Շատ հաշմանդամների մոտ սեռական կյանքը կարող է ավելի հարուստ եւ հաճելի լինել, քան առողջ մարդկանց մոտ։ Սեռական ռեակցիաները փոխվում են եւ դա հնարավորություն է տալիս բացել նոր էրոգեն գոտիներ։ Շատ դեպքերում, թեեւ ողնաշարի լարի վնասվածքին, տղամարդկանց մոտ հնարավոր են սերմնաժայթքումներ, կոիտուս եւ նույնիսկ օրգազմ, հավաստիացնում են փորձագետները։