Ռուսաստանյան «Պրոգրես» տիեզերական բեռնանավը ուրբաթ ավտոմատ ռեժիմով կցվել է ՄՏԿ-ին:
Այս կերպ, ՄՏԿ-ին առաջին անգամ կցվել են միաժամանակ չորս տիեզերանավեր՝ երկու ղեկավարվող «Սոյուզ» եւ երկու բեռնատար «Պրոգրես»:
Բեռնանավը, որ ուղեծիր է հասցրել 2,6 տոննա բեռ, արձակվել էր փետրվարի 3-ին «Սոյուզ-Ու» հրթիռակրից:
Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամները ծանրոցներ, թարմ մրգեր եւ շոկոլադ կստանան:
«Պրոգրեսը» ՄՏԿ է հասցրել նաեւ երկրորդ «Լադա» մինիջերմոցը: Այն արդեն փետրվարի կեսին թույլ կտա տիեզերքում լիարժեք փորձարկումներ անցկացնել բույսերի կենսաբանական զանգվածի փոփոխությունների ուսումնասիրման ուղղությամբ, հաղորդում է Ռուսաստանի ձայնը:




























