ԱՄՆ տաս քաղաքացիների մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում՝ Հայիթիից Դոմինիկյան հանրապետություն 33 երեխաների տեղափոխելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ամերիկացիներին մեղադրանք է առաջադրվել առեւանգման եւ հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ:

Նրանք ձերբակալվել են հունվարի 29-ին, եւ Պորտ-օ-Պրենսում դատական նիստից հետո տեղափոխվել են բանտ:

Բոլոր ձերբակալվածներն էլ՝ հինգ տղամարդ եւ հինգ կին, Այդահո նահանգի բապտիստական բարեգործական կազմակերպության անդամներ են: Նրանք պնդում են, որ երեխաներին տեղափոխում էին Դոմինիկյան հանրապետությունում գտնվող մանկատուն, սակայն Հայիթիի իշխանությունները պնդում են, որ փաստաթղթերը սխալ են ձեւակերպած: Երեխաների մի մասի ծնողները կենդանի են, եւ նրանք իրենք կարող էին երեխաներին մանկատուն ուղարկել, հաղորդում է Lenta.ru-ն: