Հայտնի բրիտանացի ճանապարհորդ Էռնեստ Շեկլտոնի արշավախմբի պաշարներից 100-ամյա հնության երեք շիշ վիսկի, որոնք գտնվել են Անտարկտիդայի բազայում, ետ կտարվեն:

Հարավային բեւեռը նվաճած Շեկլտոնի արշավախմբի մասնակիցները 1898թ. վիսկին թողել են Ռոյդս հրվանդանի Անտարկտիդայի բազայում, որը նրանք լքել էին 1909 թ-ին: Հետազոտողները վիսկիի եւ բրենդիի հինգ արկղերը նկատել էին միայն 2010թ-ին:

Հայտնագործությունն ուղարկվել էր «Whyte and Mackay» ընկերությանը` խմիչքի բաղադրությունը վերականգնելու համար: Վերցված նմուշների հիման վրա ընկերությունը սահմանափակ` 50 հազ. շիշ քանակով նույնպիսի բաղադրությամբ վիսկի էր թողարկել: Անտարկտիդայի արշավախմբի ժառանգության պաշտպանության ծրագրի շրջանակում հնագույն խմիչքից երեք շիշ կրկին կտեղակայվի Շեկլտոնի խրճիթում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյն անձամբ է գտածոն հանձնել Նոր Զելանդիայի Անտարկտիդայի ժառանգության հիմնադրամին: