Կոֆեինի որոշակի քանակությունը, երկու գավաթ սուրճին համարժեք, կարող է սպառնալ տղամարդկանց առողջությանը` առաջացնելով հաճախամիզություն, նման եզրահանգման են եկել Ալաբամայի եւ Բիրմինհեմի համալսարանների աշխատակիցները:
Հետազոտության արդյունքում, որն անցակցվել է 4 հազ. տղամարդու շրջանում, պարզվել է, որ միջինում տղամարդիկ օգտագործում են օրական 169 մգ կոֆեին, ինչը մի փոքր ավելին է, քան պարունակում է մեկ գավաթը (125 մգ): Տղամարդկանց 13%-ը հայտնել է, որ չեն կարողանում պահել մեզը, սակայն միայն 4,5%-ն է դա լուրջ խնդիր համարել:
Կամավորները, ովքեր օրական ավելի քան 392 մգ կոֆեին են ընդունել, երկու անգամ ավելի հաճախ են բախվել այդ խնդրի հետ, հաղորդում է «РБК»-ն: Ըստ գիտնակաների` կոֆեինը գրգռիչ ազդեցություն է թողնում միզապարկի վրա:





























