ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 1950 թ-ին  հիմնվել է աշխարհի բոլոր կրոնների տոնը` ցույց տալու համար, որ կրոնն աշխարհը միավորող ուժ է:

Ավանդաբար այդ օրը մի շարք երկրներում տարբեր միջոցառումներ են իրականացվում` համերգներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, կլոր սեղաններ: Դրանք նվիրված են խաղաղության հաստատմանն ու համերաշխության զարգացմանը:

Ներկայումս աշխարհում գոյություն ունի երեք միաստվածային կրոն` քրիստոնեությունը, իսլամը եւ բուդդիզմը: Բոլոր դավանանքները հավասար են օրենքի առջեւ, եւ կրոնը յուրաքանչյուրի անձնական գործն է, գրում  է «Երեկոյան Մոսկվան»: