Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Գեղարքունիքի մարզի Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները եւ Սելիմի Լեռնանցքը:

Դժվարանցանելի են Լոռու մարզի Տաշիրի շրջանի գյուղերի ավտոճանապարհները:

Չարենցավան-Երեւան, Հրազդան-Երեւան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: