«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 22-ին կազմել է 405,45 դրամ: Հիշեցնենք, որ երկու նստաշրջան անընդմեջ բորսայում գործարք չէր կայացել, իսկ հունվարի 17-ի համեմատ դոլարն էժանացել է 0,26%-ով կամ 1,05 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 5,8 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն էժանացել է մոտ 1 դրամով՝ գնվում է 404 դրամով եւ վաճառվում 406 դրամով;

Forex միջազգային շուկայում եվրոն փոքր ինչ ամրապնդվել է դոլարի նկատմամբ՝ դրան նպաստել է Հունաստանին վարկի հերթական տրանշի տրամադումը: Եվրոյի փոխարժեքը տատանվում է 1.3371 դոլարի սահմաններում: 

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,1950 ռուբլի: