Այսօր՝ փետրվարի 5-ին տեղի ունեցած ոստիկանության կոլեգիալ նիստում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ամփոփեց անցած տարին:
Քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ու բացահայտման աշխատանքներին անդրադառնալիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը արձանագրեց, որ կտրուկ բարեալավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ հատկապես թմրամիջոցների իրացման դեպքերի հայտնաբերման աշխատանքների արդյունավետությունը, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 87, 3 տոկոսով, իսկ թմրամիջոցների իրացման դեպքերը՝ 89,8 տոկոսով:
«Անընդունելի եմ համարում, որ 2009 թվականի ընթացքում եղել են տարածքային մարմիններ, որոնք չեն հայտնաբերել թմրամիջոցների իրացման գրեթե մեկ փաստ»,- ասել է Ալիկ Սարգսյանը, դրանք են՝ Աշոցքի, Ապարանի, Արագածի, Գավառի, Ճամբարակի, Ամասիայի, Անիի, Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Տավուշ,Դիլիջանի եւ Բագրատաշենի մարմիները:




























