Ամերիկյան Դեյթոնի քաղաքի կենդանիների պաշտպանության կազմակերպության անդամները բնակիչներից մեկի տնից մոտ 300 կենդանի են առգրավել: Նրանց ուշադրությունը գրավել է բնակչի տնից տարածվող տհաճ հոտը եւ հարեւանների բողոքը:
Տնից դուրս են բերվել 60 թռչուն, այդ թվում` հավ, աքաղաղ: Հաջորդ օրը մասնագետները եւս 223 կենդանի են տարել, այդ թվում` 100 աղավնի, երեք տասնյակ ճագար, հաղորդում է «Huffington Post»-ը:
Հիմա կենդանիների տիրոջը թույլ են տալիս ունենալ միայն երկու շուն եւ մի քանի կատու: Առայժմ հայտնի չէ, «գազանանոցի» տիրոջ նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, թե ոչ: Այն տարածքում, որտեղ նա բնակվում է, արգելվում է գյուղատնտեսական կենդանիների հետ համատեղ կեցությունը: Սակայն տիրոջ հետ բնակվելու վերաբերյալ այլ կենդանիների թվի մասին օրենքում ոչինչ չի ասվում:





























