Իսպանկան Քադիս քաղաքում մ.թ.ա. V եւ IV դդ. տասներկու փյունիկյան դամբարան են հայտնաբերել: Դաբարաններում եղել են նաեւ ավելի քան 300 եգիպտական զարդեր եւ  համայիլներ, հաղորդում է «El Mundo» պարբերականը:

Քադիսը  փյունիկացիների կողմից հիմնադրվել է մ. թ. ա.  մոտ 1100 թվականին եւ կրում էր Գադիր անվանումը: Մ. թ. ա. 500 թ-ին  քաղաքը գրավել է Կարթագենի կողմից:

Մինչ օրս հիանալի պահպանված փյունիկյան դարաշրջանի դամբարաններում հայտնաբերվել են մոտ 300 ոսկե մետաղադրամներ, մատանիներ, մանյակներ և այլ ոսկյա զարդեր, ինչպես նաև Սեթ, Գոռ և Ռա եգիպտական աստվածներին պատկերող համայիլներ: