Նոր Զելանդիայում ցանկանում են արգելել կատու պահելը, քանի որ մարդկանց սիրելի կատուները որսում են ոչնչացման եզրին հայտնված թռչունների։

Ինտերֆաքսի փոխանցմամբ, նման հայտարարությունով է հանդես եկել «Վտարել կատուներին» նորզելանդական հասարակական կազմակեպրպությունը։ ՀԿ-ի ղեկավար Գարեթ Մորգանը նշել է, որ «Այդ մորթու կծիկները, որն ապրում է ձեր ընտանիքում՝ բնածին գիշատիչ է»։

Ըստ նրա՝ կատուները որսում են թռչուններին ոչ թե ուտելու, այլ պարզապես զվարճանալու համար, ինչով հսկայական վնաս են հասցնում շրջակա միջավայրին։

Նշենք, որ Նոր Զելանդիայի բնակչության 48 տոկոսը տանը կատու է պահում։