Ստամբուլի Արնավութքյոյի շրջանում ափամերձ հատվածում խարսխված Blacksee անունով զբոսանավում դեռեւս անհայտ պատճառոներով հրդեհ է բռնկվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  հունվարի 22-ի երեկոյան Ստամբուլի Արնավութքյոյի շրջանի ափերին մոտ խարսխված զբոսանավում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր ժամանած հրշեջ 2 հաշվարկներն ու ծովից մոտեցած հրշեջ նավակները 30 րոպե տեւած պայքարից հետո մարել են հրդեհը։

Սակայն հրշեջները շոկի մեջ են ընկել, երբ զբոսանավ բարձրանալուն պես, ներսում 2 այրված դի են տեսել։ Մահացածները եղել են երիտասարդ տղա եւ աղջիկ։