Պաշտոնական Փարիզն առաջարկել է օգտագործել ֆրանսիական հոմանիշ տարբերակը «հեշթեգ» բառի համար , որը լայն տարածում է գտել Twitter միկրոբլոգի ծառայության շնորհիվ: «mot-dièse» բառի բացատրությունը Ֆրանսիայի կառավարության կայքում հայտնվել է հունվարի 23-ին:
Բառարանում ասված է, որ տերմինը օգտագործվում է նշանների հետ, որոնցից առաջ դրվում է # նշանը («dièse», համապատասխանաբար «mot-dièse» ` «դիեզով բառ»): Այս նշանը, ասված է բառարանում, թույլ է տալիս նշել հաղորդագրության թեման եւ հեշտացնում է այդ գրառման որոնումը:
Բառարանում նշված է նաեւ, որ «mot-dièse»-ը սեղմելով` բաժանորդը մուտք կունենա նշված բոլոր գրառումների համար, գրում է «Լենտա.ռու»-ն http://www.lenta.ru:
Ըստ Francetv-ի, անգլոֆիկացման դեմ պայքարում առաջարկվել են նեւ այլ բառերի հոմանիշներ: Տերմինալոգիայի եւ նեոլոգիզմի հանձնաժողովը մշակել է «սմարթֆոնի» հոմանիշ տերմինը (առաջարկվել է օգտագործել«terminal de poche» կամ «ordiphone»), «բլոգի» («bloc-notes»), «վեբ տեսախցիկի» («cybercaméra»), «բագի» որպես համակարգչային սխալ` («bogue»), «հաքեր» («fouineur»), «ֆիշինգ» («filoutage»), «սպամ» («arrosage»), «մոնոներկայացում» («spectacle solo») եւ «թոք շոու» («débat-spectacle» կամ «émission-débat»):
Պարբերականը նշում է, որ առաջարկված տերմինները խորհրդատվական բնույթ են ունեցել: Միաժամանակ, դրանց կիրառումը պարտադիր է պետական իշխանությունների մարմինների համար: Առաջարկված տերմինները խորհրդատվական բնույթ են ունեցել: Միաժամանակ, դրանց կիրառումը պարտադիր է պետական իշխանությունների մարմինների համար:





























