«Facebook» սոցիալական ցանցը մարդկանց ստիպում է  իրենց դժբախտ զգալ եւ ատել կյանքը, հայտարարել են Բեռլինի համալսարանի գիտնականները: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նրանք եկել են այն եզրահանգման, որ  անձինք, ովքեր քիչ ժամանակ են անցկացնում ցանցում,  ավելի երջանիկ են զգում իրենց:

Ցանցերի մշտական օգտատերերն սկսում են կախվածություն զգալ եւ դադարում են վայելել կյանքը, գրում է « Los Angeles Times»-ը:

Հարցմանը մասնակցել է 357 մարդ,  որոնց մեծ մասն ուսանողներ են: Հարցվածներից յուրաքանչյուր երրորդը  խոստովանել է, որ ցանցից օգտվելը կախվածություն է առաջացրել:

Վերլուծաբաններն առաջարկում են ավելի քիչ ժամանակ անցկացնել սոցցանցում կամ թե արգելափակել առավել ակտիվ օգտատերերի ստատուսներն ու նոր լուսանկարները: